News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի վերամշակող գործարանները արդեն 182 հազար տոննա խաղող են մթերել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում կայացած «Ագրոֆորում» ագրոարդյունաբերական ցուցահանդեսին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ անցած տարվա համեմատությամբ (167 հազար տոննա) զգալի աճ է արձանագրվել:

Տվյալ պահին պահածոների գործարանները մոտ 44 հազար տոննա պտուղ-բանջարեղեն են մթերել, այդ թվում՝ 32  հազար տոննա բանջարեղեն, 11,6 հազար տոննա՝ միրգ, հավելեց նախարարը:

Կարապետյանը նշեց, որ նախարարությունը աչալրջորեն հետեւում է, որ գյուղացիների վճարումներն իրականացվեն ժամանակին ու ամբողջությամբ եւ կապ է պահպանում ձեռնարկությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ