News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլ Սարկոզին հունիսի 26-ին հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, հաղորդել է Սպիտակ տունը: NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության ամբողջական տեքստը, որ տեղադրվել է Սպիտակ տան կայքում.

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներս, կրկին ընդգծում ենք Հայաստանի եւ Ադբեջանի նախագահներին աջակցելու գործին մեր հավատարմությունը, երբ նրանք ավարտին են հասցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ կարգավորման Հիմնարար սկբունքների համաձայնեցումը:

Մենք որպես նշանակալի քայլ ենք դիտարկում եւ ողջունում ենք երկու կողմերից էլ այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների եւ այն տարրերի վրա, որոնք մենք առաջարկել էինք 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայի գագաթնաժողովում արած մեր հայտարարության մեջ, որոնք վերաբերվել են Լեռնային Ղարաբաղին հարակից զբաղեցված տարածքների վերադարձին, անվտանգություն եւ ինքնիշխանություն նախատեսող Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքին,  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, որը հստակեցվելու է ապագայում իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ, բոլոր տեղահանվածների եւ փախստականների վերադարձի իրավունքին, ինչպես նաեւ անվտանգության միջազգային երաշխիքներին, այդ թվում՝ խաղաղության պահպանման ուղղությամբ:

Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է անեն հաջորդ քայլը եւ ավարտեն աշխատանքը Հիմնարար սկզբունքների շուրջ՝ հնարավոր դարձնելու խաղաղության համաձայնագրի մշակումը:  Մենք մեր նախարարներին եւ համանախագահներին հանձնարարում ենք ակտիվորեն աշխատել, որպեսզի օգնենք կողմերին՝ հաղթահարել տարաձայնությունները՝ նախապատրաստվելով Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ նախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակում նախատեսված համատեղ հանդիպմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ