News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան մոտ 10 մ գլորվել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 2046.14.JS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել երթեւեկելի մասից, սահել մոտ 6 մ ձորակը եւ կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենան: Տուժածներ չկան:

Տպել
Ամենաշատ