Չեչեն ուժայինները ոչնչացրել են նրան, ով կազմակերպել էր Գրոզնիի ահաբեկչությունը: Այդ մասին հաղորդում է «Ուտրոն»՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ ներկայացուցչին:
Գրոզնում ահաբեկչության կազմակերպիչը, ինչպես նշում է աղբյուրը, դաշնային հետախուզության մեջ գտնվող, անօրինական զինված խմբավորումների ակտիվ մասնակից Ասլան Ալիսխանովն է՝ ծնված 1981թ.-ին:
Հիշեցնենք, որ Գրոզնիի (Չեչնիայի հանրապետություն) կենտրոնում հոկտեմբերի 5-ին Քաղաքի օրվա կապակցությամբ տոնակատարության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 5 մարդ՝ 4 ոստիկան եւ մեկ հասարակ քաղաքացի: