News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեդիայում վթարային սուզանավի որոնման հատուկ գործողություն է անցկացվում: Ենթադրվում է, որ դա ռուսական սուզանավ է, որը կապ է հաստատել Կալինինգրադի հետ: Այդ մասին գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով Թագավորության զինված ուժերի մամուլի ծառայությանը:

Աղբյուրի համաձայն՝ հատուկ գործողությանը մասնակցում են ցամաքային ուժերը, ռազմածովային եւ ռազմաօդայի ուժերի ստորաբաժանումները: «Որոնողական գործողության օբյեկտը, ենթադրաբար, ռուսական վթարային սուզանավն է: Նշվում է, որ զինվորականները ազդանշան են ստացել ռուսական ռազմածովային նավատորմի հաճախականության վևա, որոնք կիրառվում են արտակարգ իրավիճակներում»,- գրում է թերթը:

«Մենք արդեն սկսել են հետախուզական գործողություն… Դրան մասնակցում են նավեր, ուղղաթիռներ, ինչպես նաեւ ցամաքային ուժերի մի քանի ստորաբաժանումներ»,- պարբերականը մեջբերում է Շվեդիայի ԶՈւ հրամանատարության ներկայացուցիչ կապիտան Յոնաս Ուիքսթերմի խոսքերը:

Աղբյուրը նշում է, որ Բալթիկ ծով ելք ունեն 9 պետություններ: Սեփական ստորջրյա նավատորմ ունենք Գերմանինան, Լեհաստանը, Ռուսաստանը եւ Շվեդիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ