News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վիեննայում կայացել է Պարենային միջազգային օրվան նվիրված՝ «Փաթեթավորել, այլ ոչ թե նետել» կարգախոսով ծրագրի շնորհանդեսը: Այս մասին գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը:

Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ ամբողջ երկրում տոնական հավաքույթներից հետո ռեստորաններում տոննաներով սնունդ է ավելանում, որը ստիպված են լինում նետել, քանի որ Ավստրիայի օրենքները թույլ չեն տալիս մթերքը երրորդ անձանց տալ: Այդ պատճառով էլ խոչընդոտն օրինական մեթոդներով շրջանցելու միտք է ծագել:

«Էությունն այն է, որ ռեստորանները միջոցառումից հետո մնացած սնունդը հենց այցելուների համար փաթեթավորում են 50 ցենտ արժողությամբ հատուկ տուփերում: Բացի այդ, տուփի հետ գեղեցիկ թղթե տոպրակ է տրվում»,- նշում է պարբերականը:

Այդ տուփերի վաճառքից ստացված գումարներն էլ հենց փոխանցվում են անապահով մարդկանց կարիքների համար: Ակցիայի կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց բարեգործական գաղափարը կկիրառվի նաեւ այլ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ