News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոստիկանները քաշքշել են «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին: Այս առնչությամբ «Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, երեկոյան ժամը 19.45-ի սահմաններում, «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարեւանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարեւանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:

Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում,  ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում եւ հեռացել՝ իրենց հետ տանելով հարեւանին եւ վերջինիս ավտոմեքենան:

Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին եւ դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:

Հայտնում ենք, որ Ալեք Ենիգոմշյանի հարեւանը Վահրամ Գաբրիելյանն է: Վերջինս Ալեք Ենիգոմշյանի հետ միասին եղել է BMW մակնիշի մուգ մոխրագույն ավտոմեքենայում (պետհամարանիշը՝ 21 SU 321):

Ալեք Ենիգոմշյանի փաստաբանի եւ նրա ընկերների որոնումները մինչ այս պահը արդյունք չեն տալիս:

Ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժնից պատասխանում են, որ Կենտրոնի բաժին այդպիսի մարդ բերման չի ենթարկվել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ