News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետերբուրգցի սկանդալային նկարիչ Պյոտր Պավլենսկին հերթական անգամ իր վրա է սեւեռել հասարակության ուշադրությունը՝ կտրելով ականջի բլթակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Facebook-ում նկարչի ընկերուհու՝ Օքսանա Շալիգինայի կողմից տարածված տեղեկատվությունը:

Դրանից առաջ նկարիչը լրիվ մերկ վիճակում բարձրացել է սոցիալական եւ դատական հոգեբուժարանի շենքի տանիքը:

Համացանցում տարածված լուսանկարներում երեւում է, թե ինչպես է մերկ Պավլենսկին նստած տանիքին, ոտքերը ներքեւ կախած, եւ դանակով կտրում է ականջի բլթակը: Մեկ այլ լուսանկարում երեւում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում նկարչին:

Պավլենսկին հայտնի է մի շարք սկանդալային ակցիաներով: 2012-ի հուլիսին նա ի պաշտպանություն Pussy Riot խմբի դատապարտված աղջիկների կարել էր բերանը եւ թաշկինակով կանգնել Կազանի տաճարի դիմաց:

2013-ի մայիսին Պավլենսկին պառկել էր Պետերբուրգի օրենսդիր մարմնի շենքի դիմաց, մերկ եւ փշալարով փաթաթված: 2013-ի նոյեմբերին նա Կարմիր հրապարակում գետնին էր մեխել իր սեռական օրգանները: Հրապարակից նրան տարել էին բժիշկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ