News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվպատորիայի հայ եւ գերմանացի համայնքները իշխանություններին կոչ են արել աջակցել իրենց մշակութային շինությունները վերադարձնելու հարցում: Այս մասին հաղորդում է «Ե-Կրիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Եվպատորիայի քաղաքային խորհրդի գործկոմի մամուլի ծառայությունը:

Հայ համայնքին չեն տրվել հայկական եկեղեցու բոլոր շենքերը: Այդ շենքը գտնվում է հաշմանդամների ու ծերերի տուն-ինտերտանտի տարածքում: Քաղաքային իշխանությունները վստահեցրել են, որ հարցը քննարկվել է Ղրիմի նախարարների խորհրդի մակարդակով եւ խոստացել են շուտափույթ լուծել այդ խնդիրը:

Նմանատիպ խնդիր ունի նաեւ գերմանական համայնքը: Մի քանի տարի այդ համայնքը խնդրում է իրենց վերադարձնել Չերնիշեւսկիի փողոցում գտնվող գերմանական եկեղեցու շենքը: Այն գտնվում է բնակարանային շահագործման հատվածում, որը պատրաստվում են տալ Ռուսաստանի ՊՆ-ին: Իշխանությունները խոստացել են, որ «կաջակցեն այդ խնդրի լուծմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ