News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարավային Անգլիայում ոչխարների հոտը մեծ քանակությամբ նոր քաղած կանեփի տերեւներ է կերել: Այս մասին հաղորդում է «MK Լոնդոնը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 7 պարկ կանեփի տերեւները անհայտ հանգամանքներով թողել են Fanny`s Farm ֆերմայի դաշտում, որի ընդհանուր գինը մոտ 4 հազար ֆունտ ստերլինգ է կազմում:

«Մենք մտածեցինք, որ դա սովորական խոտի կապոցներ են, բայց հոտը բավական յուրահատուկ էր ու սուր»,-ասել է ֆերմայի տերը՝ Նելլի Բադը:

Նրա խոսքով՝ ոչխարները չեն տուժել գերդոզավորումից: «Եթե դուք կարծում եք, որ այդ խոտն ուտելուց հետո ոչխարները ընկել են մեջքի վրա եւ սկսել իրենց թափահարել, դուք չարաչար սխալվում եք: Ոչ մի անսովոր վարք ես չեմ նկատել: Հաջորդ շաբաթ եկեք թարմ մսով»,-ասել է նա:

Նելլին իր նախաձեռնությամբ ոստիկաններ է կանչել անօրինական բեռի մնացած մասն առգրավելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ