News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 539 եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 18 ԼՏ 848 համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել» մակնիշի ուղեւորը` 17-ամյա Ա. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը:

Տպել
Ամենաշատ