News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը մտադիր է պետական ընկերություններին արգելել արտասահմանյան ավտոմեքենաներ, օդանավեր, մետալուրգիական եւ ծանր մեքենաշինական արտադրանք գնելը, հայտնում է Forbes.ru-ն:

Ըստ թերթի`  առեւտրի նախարարությունն արդեն պատրաստել է «ընդհանուր ուղենիշ» պետընկերությունների համար, որն արգելում է գնել Ռուսաստանում համարժեքն ունեցող արտասահմանյան արտադրանք: Նոր սահմանափակումը կվերաբերվի կանոնադրական կապիտալում պետական մասնաբաժինը  50%-ից գերազանցող ընկերություններին: Աղբյուրը նշում է, որ առաջարկված մեխանիզմը չի հակասում ԱՀԿ-ի օրենքներին:

Ուղենիշն իրականացվելու է գնումների վերաբերյալ օրենքի կորպորատիվ փոփոխությունների միջոցով: Նոր փաստաթուղթը պետք է դիտարկի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, այնուհետեւ` «Ռոսիմուշեստվոն»: Ենթադրվում է, որ այն ուժի մեջ կմտնի մինչեւ 2014 թ. վերջը:

«Շուկայի մասնակիցները պարզաբանել են, որ արգելքը հնարավոր կլինի շրջանցել լիզինգային սխեմաների միջոցով եւ ապացույցների առկայության դեպքում, որ համապատասխան արտադրանքը չի թողարկվում Ռուսաստանի տարածքում», - ասվում է թերթի հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ