News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենում համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցողների թիվը քիչ է եղել http://news.am/arm/news/234933.html եղանակային վատ պայմանների եւ տոնավաճառի պատճառով: Այս մասին NEWS.am-ին ասաց արդեն 4-րդ անգամ վերընտրված Կարո Գեւորգյանը:

«Մեզ մոտ ընտրությունները միշտ էլ ամենաբարձր մակարդակով են անցել, Ներքին Գետաշենի ժողովրդին որեւէ կերպ չես կարող շեղել, նրանք միշտ էլ ճիշտ ընտրություն են կատարում: Այս անգամ էլ հետաքրքրությունն ինչպես միշտ մեծ էր, սակայն շատերն ընտրության չէին եկել, որովհետեւ նախ տոնավաճառի օրն էր, շատերը շուկա էին գնացել: Բացի դրանից էլ ժամը 11:00-ից սկսեց անձրեւել, ցուրտ էր, դրանով էլ էր պայմանավորված քիչ մասնակցելը»,- ասաց Կարո Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ ինքը որեւէ խնդիր չունի մյուս թեկնածուի հետ: Թե ինչպես է վերջինս ընդունել պարտությունը, Կարո Գեւորգյանը չգիտեր:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենում ընտրություններին մասնակցել է ընդամենը 2724-ը 6121 ընտրողներից (44 տոկոս): Այս համայնքում հաղթել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Կարո Գեւորգյանը՝ 1996 ձայնով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ