Լոռիում կինը գոգաթիակով (սավոկով) ծեծել է ամուսնուն: Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է հոկտեմբերի 14-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի սալջարդ, գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Վերջինս հայտնել է, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Սակայն հետագայում պարզվել է, որ բակում գտնվող վագոն-տնակի աստիճանների վրա վիճաբանության ժամանակ մետաղյա գոգաթիակով (սավոկով) կինը հարվածել է ամուսնուն:
Ոստիկանությունից հաստատեցին, որ նման դեպք է եղել՝ հավելելով, որ կատարվում է հետաքննություն: