News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում բանտից դուրս գալուց հետո մանկապիղծները էլեկտրոնային թեւնոց կկրեն, որը իրավապահ մարմինների աշխատակիցներին թույլ կտա մանկապիղծի տեղաշարժի...

Ռուսաստանում բանտից դուրս գալուց հետո մանկապիղծները էլեկտրոնային թեւնոց կկրեն, որը իրավապահ մարմինների աշխատակիցներին թույլ կտա մանկապիղծի տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ պարունակող ռադիոազդանշան ստանալ: Այդ մասին հաղորդում է LifeNews-ը՝ մեջբերելով ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Ելենա Միզուլինային:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը մոտ ժամանակներս պատրաստ կլինի:

Միզուլինայի առաջարկությունը թույլ կտա հարյուրավոր կյանքեր փրկել: Թեւնոցի հետ միասին առաջարկվում է նաեւ մի ամբողջ տեղեկատվական համակարգ ստեղծել:

ԱՄՆ-ում անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կատարած անձանց անունը, հասցեն ու լուսանկարը հասանելի են հանրությանը: Ծնողներն իրենց հարեւաններին կարող ն ստուգել հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով: Սեռական հանցագործություններ կատարած ամերիկացիների գտնվելու վայրի մասին կարելի է իմանալ հատուկ կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ