Սյունիքի մարզի դատախազությունից Սյունիքի մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել, ըստ որի՝ Մեղրիի քաղաքապետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չի կատարել իրավական ակտերով իր վրա դրված շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Քննչական վարչություն նյութերը ստացվել են հոկտեմբերի 17-ին: Դեպքի առթիվ առայժմ նյութեր են նախապատրաստվում: