News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին առաջարկել է վերականգնել զինաթափման շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Լավրովի կարծիքով, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների սառեցման ժամանակահատվածը երկար կտեւի: «Ռուսաստանը հետեւողականորեն կպարզաբանի միաբեւեռ աշխարհին վերադառնալու ուտոպիստական փորձերը», - գործակալությունը մեջբերում է Լավրովի խոսքերը:

Բացի այդ, նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների հարթեցման խելամիտ այլընտրանք գոյություն չունի: «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մեր եւ Եվրամիության, ինչպես եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների հարթեցման այլընտրանք չկա: Սակայն կարեւոր է, որ դա գիտակցի նաեւ մյուս կողմը եւ ամենակարեւորը, որ այն ամրապնդվի միակողմանի հարկադրական միջոցառումների անարդյունավետության ըմբռնմամբ, ինչպես նաեւ բացառապես իրավահավասար երկխոսության՝ որպես առաջխաղացման հիմքի գիտակցմամբ», - նշել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
Ամենաշատ