Microsoft կորպորացիան մտադիր է առաջիկա շաբաթներին ներկայացնել իր նոր գաջեթը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականի տվյալներով՝ խոսքը «խելացի» ժամացույցների մասին է, որոնք ունակ են չափել մարդու սրտխփոցը եւ աշխատել տարբեր բջջային պլատֆորմներով: Նշվում է նաեւ, որ այդ սարքի մարտկոցն ունակ է աշխատել ավելի քան երկու օր:
Microsoft-ի նոր գաջեթը կարող է վաճառքի հանվել շնորհանդեսից հետո եւ շուկայում հայտնվել տոնական սեզոնին:
Microsoft-ն այս առթիվ պաշտոնական մեկնաբանություն չի տվել: