Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 55-ամյա Կամո Ս.-ն իր տնամերձ հողամասում գտնվող խորդանոցից զենք-զինամթերք է ներկայացրել ոստիկաններին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մասնավորապես ներկայացրել է ինքնաշեն 2 ատրճանակ, ինքնաշեն ատրճանակի 7 դետալ, ինքնաշեն ատրճանակի 3 պահունակ, ինքնաձիգի 68 դետալ, ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկը լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 43, 7,62 մմ տրամաչափի 31 փամփուշտ եւ 5,6 մմ տրամաչափի 76 փամփուշտ եւ հայտարարել, որ ինքնաշեն ատրճանակներն ու դետալները պատրաստել է ինքը, իսկ ինքնաձիգի դետալները եւ փամփուշտները գտել է 1990 թ.-ին՝ Բալահովիտի տարածքից:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: