News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էապես բարդանում է Արցախի հարցը, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը Կրեմլը փորձում է ամբողջապես իր ձեռքը վերցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ով պատասխանել է մեր մի քանի հարցերին:

Պարոն Շահնազարյան, ինչպե՞ս եք գնահատում Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դեմ կայացված դատավճիռը:

Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դեմ դատավճիռը բացառապես քաղաքական է, եւ ես կարծում եմ, որ այդ իրավիճակում, երբ Հայաստանը բռնակցվում է Ռուսաստանի կողմից, դատավճռում առկա է նաեւ այդ գործոնը: Եւ եթե այս գործընթացը իր շարունակությունն ունենա, ապա կարծում եմ՝ մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության նկատմամբ եղած այն վերաբերմունքը, ճնշումները, խախտումները, որ կան Ռուսաստանում, տարածվելու է նաեւ այստեղ: Շանթի պայքարը հանուն Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության էր, եւ Ռուսաստանը շատ անհանգստացած է նման դրսեւորումներով, որովհետեւ մեր հասարակության մեջ քաղաքականապես ակտիվ հատվածի մոտ  ավելի ու ավելի է ամրապնդվում համոզմունքը, որ մենք հերթական անգամ կորցնում ենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, եւ Ռուսաստանը հերթական անգամ բռնակցում է մեզ իրեն: Ակնհայտ է, որ Եվրասիական միության մյուս երեք պետություններում մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների մասով վիճակն անհամեմատ ավելի վատթար է, քան Հայաստանում:

Հոկտեմբերի 10-ին ստորագրվեց Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, ի՞նչ է սպասվում մեզ դրանից հետո:

Այս անդամակցումը դեմ է մեր սահմանադրությանը, եւ խորհրդարան մտնելուց առաջ այն պետք է մտնի Սահմանադրական դատարան: Ակնհայտ է, որ դա հակասահմանադրական է: ԵՏՄ անդամակցությունից հետո էապես բարդանում է Արցախի հարցը, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը Կրեմլը  փորձում է ամբողջապես իր ձեռքը վերցնել: Եթե ժամանակի ընթացքում Հայաստանի եւ Արցախի միջեւ նախատեսված մաքսակետը տեղադրելու գործընթացն արագանա, դա իհարկե ոչ թե Հայաստանի ենթակայության տակ կլինի, այլ Եվրասիական միությունում գործող այդ վերպետական մարմնի ենթակայության ներքո: Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ օրեցօր ավելի ծավալվող ռազմական համագործակցությունը շատ վտանգավոր  իրավիճակ է ստեղծում ԼՂՀ-ի եւ Հայաստանի համար: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանի ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես միջազգային ձեւաչափ, եւ դրանով եռանախագահների կողմից առաջարկվող սկզբունքների հիման վրա, որը Հայաստանը պաշտոնապես ընդունել է, իսկ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խուսանավել, փորձի այդ ուղղությամբ զգալի առաջընթաց ապահովել Մինսկի խմբում:

Հոկտեմբերի 24-ին եռյակի հաջորդ հանրահավաքն է, ինչպե՞ս եք  գնահատում այն:

Ես արդեն մամուլում անդրադարձել եմ այդ հարցին, չեմ ուզում կրկնել, ասեմ միայն, որ եռյակ, քառյակ միավորումը իր քաղաքական բովանդակությամբ ամբողջովին մարգինալ է եւ փաստացի իշխանությունների հետ միասին եվրասիական մակույկում է գտնվում:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ