News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ, հանրային քննարկումների շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության, ԿՀԻԿ հիմնադրամի կողմից հոկտեմբերի 18-19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ երկօրյա քննարկում սոցիալական ոլորտը լուսաբանող լրագրողների հետ:

Քննարկմանը ներկա էին առցանց մամուլի եւ հեռուստաընկերությունները ներկայացնող 20 լրագրող:

Հանդիպման հիմնական բանախոս, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը քննարկման ընթացքում ներկայացրեց   «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները, խոսեց հղիության եւ ծննդաբերության նպաստների ուղղությամբ կատարված ծախսերի  դինամիկայի, դրանց մակարդակի վրա սուբյեկտիվ գործոնների ազդեցության մասին: Այնուհետեւ հնչած հարցերի վերաբերյալ ներկայացվեցին պարզաբանումներ:

Լրագրողների հետ կայացած քննարկման ընթացքում ձեւավորվեցին խնդրի լուծման հետեւյալ մոտեցումները, մասնավորապես՝ նպաստի չափը սահմանելիս հաշվի առնել միայն հիմնական աշխատավարձի չափը՝ առանց պարգեւավճարների, նպաստի չափը կապել անձի անընդհատ աշխատանքային ստաժի տեւողությանը հետեւյալ երկու սկզբունքներով՝

տվյալ գործատուի մոտ եւ

վերջին 2 տարում՝ առնվազն 18 ամիս, փոխհատուցման գործակցի նվազագույն շեմը սահմանել 50%:

Հանդիպման առաջին օրը քննարկմանը միացավ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ թեմայի շրջանակներում պատասխանեց լրագրողների հարցերին:

«Իսկապես շատ կարեւոր թեմա ենք քննարկում եւ այն ունի մեկ նպատակ, այն է՝ մենք կարողանանք համատեղ ներկայացնել այն մտահոգություները, խնդիրներ, որոնք այս ընթացքում արձանագրվել են մեր կողմից: Մենք բաց ենք հանրային քննարկման համար, բաց ենք լսել եւ ընդունել ողջամիտ առաջարկներ եւ այդ քննարկումներին նախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին, խմբակցություններին, գործատուներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ բոլոր շահագրգիռ անձանց»,-իր խոսքում նշեց նախարար Արտեմ Ասատրյանը:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվելու են, եւ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ  մյուս շահագրգիռ կողմերի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ