News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն հրեական Հոլոքոստի՝ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել իր հայրենիքում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ելույթ ունենալով «Արեւմտահայերի ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության համաժողովին, հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ հեքիաթները, որոնք թուրքական ղեկավարությունը փորձում է ներկայացնել միջազգային հանրությանը՝ ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: «Չի կարելի է մարդասպանին եւ զոհին դիտարկել միեւնույն հարթության մեջ: Մենք բոլորս գիտենք, որ քրիստոնեական ժողովուրդների, եւ մասնավորապես, Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայ ժողովրդի ոչնչացումը ծրագրվել է նախքան Առաջին աշխարհամարտը՝ նախքան 1914թ.-ը», - ընդգծեց Շարմազանովը: Նա հավելեց, որ բազմաթիվ պատմական փաստաթղթերից հստակ երեւում է, որ Օսմանյան պետությունը՝ սկզբում սուլթանները, իսկ հետո՝ երիտթուրքերը, ծրագրել են պանթուրքիզմի քաղաքականության իրագործումը: Եւ այսօր պանթուրքիզմը ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար սպառնալիք է:

«Ես ողջունում եմ այս ֆորումը, սակայն կարծում եմ, որ մենք արդեն ունենք անկախ պետություն եւ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնել մեր երկրում: Այսօրվա Թուրքիան ապացուցում է, որ շարունակում է իրականացնել ժխտողական քաղաքականությունը, ուստի մենք պետք է միասնակամ աշխատենք եւ աշխարհին ցույց տանք, որ Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնությամբ մենք կարող ենք հասնել տրամաբանական ավարտի՝ այսինքն արդար դատի», -եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ