News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանին երկրորդ անգամ զրկեցին խոսքից: Երկու անգամն էլ տեղի է ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված կտրուկ հայտարարություններից հետո:

Ելույթ ունենալով 2013թ. ամփոփող օմբուդսմենի զեկույցի քննարկման շրջանակներում՝ Փոստանջյանը հայտարարեց, որ երկրում մարդու իրավունքները ոտնահարվում են գործող իշխանությունների պատճառով: «Դրանում մեղավոր է Սերժ Սարգսյանը, ում նկատմամբ ես հիմա կկարդամ ժողովրդական դատավճիռը: Վճիռը հնչեցվել է հոկտեմբերի 10-ին՝ Ազատության հրապարակում, բաց համաժողովրդական դատական նիստի ընթացքում (խորհրդարանական եռյակի հանրահավաքին՝ խմբ.):»

Այսպիսով, Սերժ Ազատի Սարգսյան, աշխատատեղ՝ Հայաստանի նախագահ: Ծննդյան ամսաթիվը՝ 1954թ. հունիսի 30: Ազգությունը՝ հայ: Մեղադրվում է իշխանության յուրացման եւ չարաշահման...», - սկսեց Փոստանջյանը: Սակայն «մեղադրանքի» ընթերցումն ավարտել ու «դատավճռի» ըներցումը սկսել նրան չհաջողվեց. մի քանի նախազգուշացումներից հետո խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անջատեց խոսափողը: Այդուհանդերձ, Փոստանջյանը մոտ 3 րոպե շարունակեց կարդալ եւ ավարտել իր ելույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա...
«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա...
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Ամենաշատ