Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.30-ին, «Օպել Քորսա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Քորսա»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: