Չայքենդ-Ջերմուկ ճանապարհի 12-րդ կմ-ին, հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մոսկվիչ ԻԺ-715» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: