News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սարսափելի կատակներով հայտնի ռուսական երգիծաբանը կրկին վախեցրել է ԱՄՆ-ի բնակիչներին: Այս անգամ նա վերածվել է խելագար մարդասպանի, ով որոշել է ավտոկայանատեղիում արյունալի վեճի մեջ մտնել իր զոհի հետ:

Ըստ lifenews-ի, Վիտալի Զդորովեցկին մոլագարի տեսք է ընդունել, բենզինե սղոց վերցրել եւ սկսել հետապնդել զոհին, ով փորձել է խույս տալ մոլագարից: Այս ամենը տեղի է ունեցել ամերիկացիների աչքի առջեւ: Սարսափելի տեսարանի ականատեսները գոռալով տարբեր կողմեր են փախել, իսկ մեքենաների վարորդները ստիպված են եղել մեծ արագությամբ դեպի փողոց շտապել:

Մոլագարի զոհի դերում հանդես է եկել ամերիկյան երիտասարդ մի դերասան, ով հաշմանդամ է եւ ներկայում նկարահանվում է ֆիլմերում եւ հումորային ծրագրերում:

Վիտալի Զդորովեցկին ծնունդով Մուրմանսկից է: Նա Ամերիկայում մեծ ճանաչում ունի. Youtube-ում նրա ալիքն ավելի քան 40 մլն մարդ է դիտել: Վիտալին բազմիցս ձերբակալվել է իր կատակների համար, սակայն դա չի խանգարում շարունակել ցնցել հանրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ