News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը դեռ պատրաստ չէ Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրերի պահանջները չեղարկելու հանձնարարական տալ, սակայն գնահատում է եվրաինտեգրման ճանապարհին երկրի կատարած քայլերը, հայտնում է «Ռոսբալտը»:

Աղբյուրի տեղեկություններով՝ Եվրահանձնաժողովը իշխանություններին կոչ է արել մի շարք օրենսդրական ու վարչական բարեփոխումներ իրականացնել:

Աղբյուրը նշում է, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը ԵԽ-ին եւ ԵՄ-ի խորհրդին է ներկայացրել Թուրքիայի կողմից առանց մուտքի արտոնագրի ռեժիմի առաջխաղացման գործում հաստատված չափանիշների իրականացման առաջին գանհատականները: Եվրահանձնաժողովի ճանապարհային քարտեզը բաղկացած է 5 մասերից. միգրացիոն գործընթացների կառավարում, փաստաթղթերի պաշտպանություն, հասարակական կարգ եւ անվտանգություն, հիմնարար իրավունքներ, ինչպես նաեւ ապօրինի միգրանտների հետընդունում:

Ինչպես նշվում է զեկույցում, օրենսդրական եւ վարչական ոլորտների  իրավիճակն ու ԵՄ-ի հետ ընդհանուր համագործակցությունը դեռեւս չեն հասել այն մակարդակին, որով Եվրահանձնաժողովը կարող է ԵԽ-ին ու ԵՄ-ի խորհրդին առաջարկել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջները չեղյալ հայտարարել:

Եվրահանձնաժողովը նաեւ Անկարային կոչ է անում սահմանների կառավարման առավել արդյունավետ համակարգ ստեղծել:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2013թ. դեկտեմբերի 16-ին Թուրքիան Եվրամիության հետ ռեադմիսիայի համաձայնություն էր ստորագրել: Պայմանագրի ստորագրումը առաջին քայլն էր Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի չեղարկման ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Ամենաշատ