News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու գործով դատական նիստին, դեպքին ականատես, վկա Ռոբերտ Մովսիսյանը դատարանում հակասական ցուցմունք տվեց՝ ասելով, որ մեղադրյալ Արթուր Զադոյանը սպառնալիքներ չի հնչեցրել Կարո Կարապետյանի հասցեին։

Ամբաստանյալի փաստաբանը եւ դատախազը միջնորդեցին ընթերցել վկայի նախաքննական ցուցմունքը, որում վկան այլ  ցուցմունք էր տվել՝ ասելով, որ  Արթուր Զադոյանը սպառնացել է եւ հայհոյել պատգամավորին՝ ասելով «Հանում եմ, գյուլեմ, սատկացնեմ»։

Վկան հակասությունը բացատրեց նրանով, որ դատավոր Թաթուլ Պողոսյանը «շատ գրական» է խոսում եւ, ինքը չի հասկացել «սպառնալիք» բառի նշանակությունը՝ այնուամենայնիվ, պնդելով իր նախաքննական ցուցմունքը։

Մինչեւ այդ վկան, որը դեպքի վայրին մոտ շինարարությունում որպես բանվոր է աշխատել,  դատարանում դեպքի մանրամասները պատմելիս նշեց, որ պատգամավորի վարորդը երկու անգամ օդ է  կրակել, մի անգամ էլ պատգամավորն է օդ կրակել, ու ինքը մյուս վկայի հետ փախել է, երրորդ կրակոցը միայն լսել է, այնինչ նախաքննական ցուցմունքում ասել էր, որ երկու կրակոց է տեսել, երկուսն էլ ճանապարհին է լսել։

 «Ես ու Էդոն ցեխ էինք անում, որ բորդյուր շարեինք, մեկ էլ մի սեւ յաշիկ ճռացնելով կանգնեց։ Մեքենան ճոճվում էր, ես տենց բան մենակ կինոներում էի տեսել, մտածեցի՝ ուրիշ բան են անում, մեկ էլ հետեւի դուռը բացվեց, երկու հոգի իրար փաթաթված իջան։ Մեկի գլխից արյուն էր գալիս, տենց իրար փաթաթված հասան առջեւի դռան մոտ։ Արյունոտված գլխով մարդը գոռում էր՝ խփի ես մեռա։ Իրարից պոկվեցին, էն մեկը, որ արյունոտ չէր, մի քանի մետր հետ գնաց, ու կռացավ, վարորդը օդ կրակեց, մի քիչ անցավ, նորից կռացավ, վարորդը նորից օդ կրակեց, դրանից հետո Կարո Կարապետյանը ձեռքից վերցրեց ատրճանակը եւ նորից օդ կրակեց, դրանից հետո փախել ենք, էլ ոչինչ չեմ տեսել»,-պատմեց Ռոբերտ Մովսիսյանը։

Դատական նիստին ներկա Կարո Կարապետյանի մեկ տասնյակից ավելի թիկնապահերը, որոնք ազատ ելումուտ էին անում դահլիճ, վկայի ցուցմունքի ընթացքում ռեպլիկներ էին արձակում, ինչին դատավորը ոչ մի կերպ չարձագանքեց, իսկ նիստը լուսաբանող լրագրողներին արգելեց նկարահանել վկաների ցուցմունքները՝ պատճառաբանելով, որ մյուս վկաները կարող են լրատվամիջոցների միջոցով տեղեկանալ միմյանց ցուցմունքներից։

Վկան  Ռոբերտ Մովսիսյանը նաեւ պնդեց, որ մեղադրյալ Արթուր Զադոյանի դեմքին մեքենայից դուրս գալուց հետո արյան հետք չի տեսել։

Դատարանում այսօր վկայություն տվեց նաեւ մյուս ականատեսը, որը նույնությամբ պատմեց առաջին վկայի ցուցմունքը։ Նրա վկայությունը ընդհատվեց աշխատանքային օրը ավարտվելու հետ կապված։ Դատական նիստը հետաձգվեց։

Մեղադրյալ Արթուր Զադոյանը NEWS.am-ին ասաց, որ վկաները իրոք եղել են դեպքի վայրում, սակայն ճշմարտությունը չպատմեցին։

«էդ որ ես էդքան փաթաթված կռվել էի Կարոյի հետ, ո՞նց կլիներ, որ դեմքիս արյուն չլիներ, բայց վկային հարցրեցի, ասեց՝ արյուն չկար։ Նրանք տեսել են՝ իրականում ինչ է կատարվել, բայց չեն պատմի, ցավոք սրտի»,-ասաց Արթուր Զադոյանը՝ կարծիք հայտնելով, որ պատճառը նրանց վրա տուժող կողմի ազդեցությունն է. «Կարո Կարապետյանի մարդիկ են վկաներին տանում, բերում, ո՞նց կլինի՝ ազդեցություն չլինի»։

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պդնմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանն էլ պնդում է, որ պատգամավորն է պարտք իրեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ