News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հոկտեմբերի 20-ին հանդես է եկել համացանցն անջատելու օգտին, որը դժվարացնում է երիտասարդությանը ճիշտ դաստիարակելը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Նա «Իսլամական պետությունը» շայթանների խումբ է անվանել եւ խոստացել է ոչնչացնել ցանկացածին, ով հանրապետությունից կհեռանա՝ ԻՊ-ի զինյալների կողմից պատերազմելու համար: «Նախկինում մեզ համար դյուրին էր աշխատելւ, երբ մարդը քարոզ էր կարդում, իսկ հիմա ամենուր համացանց կա, եւ երիտասարդությունը սիրում է այնտեղ քարոզներ լսել: Կար ժամանակ, երբ ես երազում էի, որ մեզ մոտ հանրապետությունում համացանց լինի, բայց հիմա ես այն անջատելու կողմնակից եմ»,- հայտարարել է Քադիրովը:

Չնայած, նրա խոսքով, «դա քաղաքական, տնտեսական եւ սոցիալական առումով մեծ մինուս է, բայց մենք դադարել ենք սպանել միմյանց»: «Բոլոր տներում համացանց կա: Ցանկացածը կարող է որեւէ վահաբականի քարոզ լսել: Նույնիսկ իմ տանն իմ երեխան կարող է որեւէ քարոզ գտնել: Այդ պատճառով մեր իմամները նաեւ սոցցանցերում են աշխատում»,- նշել է Չեչնիայի հանրապետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ