Ծաղկաձորի «Թփուտներ» ռեստորանային համալիրից արջը փախել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ՝ արջը գտնվում է տարածքում, իրենց մասնագետները եւս դեպքի վայրում են, այժմ հատուկ մասնագետներ են ուղարկում, որպեսզի արջին վնասազերծեն եւ տեղաափոխեն:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենք ահազանգը ստացել են, այդ մասին հայտնել են ԱԻՆ-ին, բայց ոստիկանների խումբը եւս գտնվում է դեպքի վայրում: