News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորի «Թփուտներ» ռեստորանային համալիրից փախած արջին արդեն հայտնաբերել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նրան կանչել էին դեպքի վայր, որպեսզի բռներ արջին: Նա նշեց, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, արջին քնեցրել են, բռնել, այժմ տեղափոխում են նորից ռեստորանային համալիր: Ռուբեն Խաչատրյանը պնդել է, որ արջին տան Կենդանաբանական այգուն, քանի որ անհատի կողմից կենդանուն պահելու իրավունք չկա: Արջը արդեն 2,5 տարեկան է եւ վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Դեպքի վայրում այժմ գտնվում են ԱԻՆ, ոստիկանության աշխատակիցները, ահազանգել են նաեւ բնապահպանական ետսչությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ծաղկաձորի «Թփուտներ» ռեստորանային համալիրից արջը փախել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ