News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 13-17.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 850 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել է 349.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150  հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երեք որոշում եւ հաշվարկվել է 99  հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերած ապօրինի ծառահատման  մեկ  գործի քննության  արդյունքում   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 100.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում  հայտնաբեված  առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման  երեք գործերի քննության  արդյունքում  երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300  հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի  որոշումներ: Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված նույնատիպ մեկ խախտման համար  կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 150 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին  հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 3.16կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:

Արմավիրի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի  ապօրինի  որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ, իսկ 2.5 կգ խեցգետինը կենդանի վիճակում  բաց է թողնվել ջրամբար:     

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

նդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.55  մլն դրամ գումար:

Տպել
Ամենաշատ