News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ի  «Մեծ կաշառք» գորոծղության իրականացման ժամանակ ծառայության մեջ գտնվող ոստիկանների եւ ոստիկանապետերի հերթական որսն է սկսվել հոկտեմբերի 21-ի առավոտյան:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանությունը հեռախոսազրույցների անօրինական լսումների գործի շրջանակներում գործողություն է սկսել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակից համարվող ոստիկանների եւ ոստիկանապետերի դեմ:

Հայտնի է դարձել, որ գործողության շրջանակներում ձերբակալման որոշում կա 18 ոստիկանի նկատմամբ, որոնց մեջ են ոստիկանության հետախուզության վարչության պետ Օմեր Ալթընփարմաքի եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության Անկարայի բաժնի պետի տեղակալ Լոքման Քըրջըլի անունները:

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ,գործարարներ եւ պաշտոնյաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ