2014թ. ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել՝ Երկրի միջին ջերմաստիճանը մի քանի ամիս շարունակ վերջին 135 տարիների ընթացքում արձանագրված ցուցանիշներից բարձր է եղել: Այդ մասին հայտնում է «Պրոնեդրան»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2014թ. սեպտեմբերին Երկրի միջին ջերմաստիճանային ցուցանիշը կազմել է 15,72°С: Բացի այդ ռեկորդը գերազանցվել է 2014թ. մայիս, հունիս եւ օգոստոս ամիսներին:
Հետազոտողները կարծում են, որ կլիմայական փոփոխությունների գլխավոր պատճառը ջերմոցային էֆեկտն է, որը ածխաթթու գազի՝ Երկրի մթնոլորտ ներթփանցման հետեւանք է: Մասնագետների հաշվարկներով՝ 2013թ. ածխաթթու գազի պարունակությունը մոտ 2 անգամ գերազանցել է 125-ամյա վաղեմության ցուցանիշին: