News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կրասնոյարսկի ֆլորայի ու ֆաունայի այգում 50 կգ քաշով ու 180 սմ-ով հասակով ընձուղտ է ծնվել, գրում է LifeNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նորածնի ծնողները Աֆրիկայից են, սակայն արդեն 2007թ. ապրում են կենդանաբանական այգում: Սա նրանց առաջին սերունդն է:

«Սիբիրի պատմության մեջ սա արհեստական պայմաններում ստեղծված առաջին ընձուղտն է», - աղբյուրը մեջբերում է Կրասնոյարսկի «Ռոեւ Ռուչեյ» այգու սմբակավորների բաժնի ղեկավարին:

Այգում որոշում է ընդունվել ձագին արհեստականորեն կերակրել, քանի որ մայրն իրեն ագրեսիվ է դրսեւորել: Ընձուղտին յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ կաթի ու լորի ձվի խառնուրդ են տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ