News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի մի իշխանավորին մյուսով փոխարինելը հանրությանը ոչինչ չի տա, հոկտեմբերի 21-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝  յուրաքանչյուր նախորդ իշխանավոր դժգոհ է նրանից, ում փոխարինում է, իսկ ժողովուրդը դժգոհ է բոլորից: 

«Այն, որ ժողովուրդն այդքան էլ չէր սիրում Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, իսկ այժմ էլ չի սիրում Սարգսյանին, գիտեն բոլորը: Սակայն եթե Սերժ Սարգսյանն իր նման մեկով փոխարինվի, ի՞նչ տեղի կունենա: Ոչինչ: Ժողովուրդն ինչպես նախկինում չուներ իր իշխանությունը, համաձայն Սահմանադրության 2-րդ հոդվածի բուն իմաստի, այնպես էլ այժմ չունի», - ասել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են  ադեկվատ սահմանադրական փոփոխություններ: «Համակարգի փոփոխությունը պետք է ցանկացածին արգելի օգտագործել իշխանության լծակները», - նշել է Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ ի տարբերություն խորհրդարանական եռյակի, ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, մասնավորապես՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ