News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Անկախության նվաճումից շուրջ քառորդ դար հետո` ինքնիշխանության վաճառքի դիմաց իրենց հանցավոր կառավարումը երկարաձգելու գերնպատակով Հայաստանում ժողովրդի իշխանությունը կրկին բռնազավթած Սերժ Սարգսյանն ու նրա խմբավորումը փորձում են մեր պետականությունը դեպի հետ մղել` ձուլելով անհեռանկար Եվրասիական տնտեսական միությանը, որի լոկոմոտիվ Ռուսաստանում արդեն 15 տարուց ավելի իշխում է բռնապետական համակարգը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի փոստանջյանը:

Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ի լոկոմոտիվ համարվող Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր ու համարվելով իբրեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից` մի քանի միլիարդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին:

«Ղազախստանը, որտեղ բռնապետական եւ կոռումպացված համակարգն իշխում է արդեն 25 տարի, բացահայտ սպասարկում է Ադրբեջանի շահերը, Բելառուսում նույնպես բռնապետությունն իշխում է շուրջ 25 տարի: Այս երեք երկրներն էլ ունեն հետամնաց տնտեսություն, իսկ Ռուսաստանը, դեռ ավելին, ենթարկվում է միջազգային պատժամիջոցների, ինչի հետեւանքով նրա տնտեսությունը մոտ է փլուզման:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առանցքային հանձնառությունը պետք է լինի Արցախի Հանրապետության ճանաչումը եւ դրանից բխող` միջազգային ճանաչման երաշխավորումը: Այնինչ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, իր ոչ լեգիտիմ ստորագրությունը դնելով Հայաստանի Հանրապետության անկախության կորուստը վավերացնող փաստաթղթի տակ, ոտնահարելով մեր երկրի Սահմանադրությունը, քաղաքակրթական ուղղվածությունն ու արժեքային համակարգը` մեր անկախ հայրենիքն այսօր ուզում է կցել բռնապետական մի կառույցի, որը ոչ միայն խոչընդոտում է ազգային նպատակների իրականացմանը, ոչ միայն հանդիսանում է ներկայիս ռուսական կայսրապաշտության  վերականգնման փորձանմուշը, այլ նաեւ պարտադրում է Արցախի Հանրապետության հանձնում Ադրբեջանին:

Մենք հասկանում ենք, որ բռնազավթիչները միշտ էլ ցանկանում են ընկերակցել իրենց նմանների հետ, հասկանում ենք, թե խորհրդարանական մեծամասնությունը Ազգային ժողովի այլ խմբակցությունների հետ ինչու է մերժում «Ժառանգության» կողմից ներկայացված «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը, սակայն նաեւ ուզում եմ շեշտել,  որ ռուսական միահեծանության հայկական սպասավորներն իրենք են իրենց բացահայտում կամ  ինքնաբացահայտվում` ջղագարության հասնելով տարիքի կամ կայսրությունների փլուզման անխուսափելիության գիտակցումից: Իսկ բռնազավթիչների հանցագործությունների շարունակումը նրանց միայն ավելի է մոտեցնում հայ ժողովրդի դատարանի դատավճռով իրենց սպասող բանտախցերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ