News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Աշխարհի ցանկացած ժողովրդավարական երկրում ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել եւ վերարտադրվել ընտրությունների միջոցով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

նա իր ելույթում մասնավորապես, ասել է.

«Հոկտեմբերի 15-ին հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, ըստ որի՝ «բարեփոխումների նպատակներն արժանի են լիակատար աջակցության, քանի որ դրանք ամբողջովին ուղղված են Եվրոպայի խորհրդի արժեքների իրացմանը»:

Ակնհայտ է, որ նման կարեւորագույն բարեփոխումը պետք է իրականացվի մասնագիտական եւ քաղաքական լայն շրջանակների հետ քննարկումների արդյունքում: Տարակուսելի է, որ երկրում համակարգային փոփոխություններ պահանջող որոշ ընդդիմադիր կամ պսեւդոընդդիմադիր ուժեր, կտրուկ փոխելով իրենց դիրքորոշումը, հանկարծ հիշեցին, որ երկրում նման բարեփոխումների անցկացման անհրաժեշտություն չկա՝ մտահոգվելով, թե այսկերպ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել: Նման պնդումը քաղաքագիտական անգրագիտություն է, քանի որ աշխարհի ցանկացած ժողովրդավարական երկրում ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել եւ վերարտադրվել ընտրությունների միջոցով:

Այժմ ընտրությունների մասին:

Հոկտեմբերի 19-ին 13 համայնքում տեղի ունեցան համայնքապետերի ընտրություններ, որտեղ ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց Հանրապետական կուսակցության թեկնածուներին: Ուստի, իշխանափոխության վերաբերյալ բոլոր տվայտանքներն ընդամենը փոթորիկ են մեկ բաժակ ջրում»:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմնագրի ստորագրմանը, նա նշել է. «Հոկտեմբեր ամիսը հագեցած էր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նման որոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք լայնորեն բացվում են Հայաստանի առջեւ: Ավելին՝ այն նոր հեռանկարներ է բացում նաեւ օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հարկ է նշել, որ Հայաստանը նաեւ պատրաստ է շարունակելու երկխոսությունը Եվրամիության անդամ երկրների հետ բոլոր հնարավոր ուղղություններով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ