News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փասադենայում Վարդերի շքերթի ամերիկահայկական միավորումը միջոցներ հավաքելու միջոցառում է անցկացրել հայտնի քալիֆորնիական Վարդերի շքերթին մասնակցելու համար, որը տեղի կունենա 2015թ.-ի հունվարի 1-ին արդեն 126-րդ անգամ: Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք են մատուցել այն 7 ամերիկահայերին որոնք առաջինն են մասնակցել շքերթին:

Ինչպես գրում է «The Pasadena Star-News» թերթը, ամերիկահայկական միավորումը, որն առաջին անգամ կմասնակցի 126-րդ Վարդերի շքերթին, հայատարարել է մի քանի հայ մասնակիցների անունները: «Մեր 7000-ամյա պատմությունն աշխարհի հետ Վարդերի շքերթի միջոցով կիսելը ֆենոմենալ է»,- ասել է լրագրող ու հեռուստահաղորդավար Ջիլ Սիմոնյանը:

Հարթակ բարձրացողների թվում են բասկետբոլի ամենահաջող մարզիչներից Ջերի Թարքանյանը, ԱՄՆ-ի դաշնային դատավոր Սեմյուել Տեր-Եղինյանը եւ Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյան Կրտսերը: Անիվների վրա շքերթի հարթակն այնպես է կազմվելու, որպեսզի ներկայացնի հայկական մշակույթն ու հայերի ներդրումն աշխարհում, այդ թվում նաեւ ԱՄՆ-ում:

Նշենք, որ Վարդերի շքերթը խոշորագույնն է, որն անցկացվում է ամերիկյան Քալիֆորնիա նահանգում: Շքերթն իրենից ներկայացնում է նաեւ ծաղիկների փառատոն, որն ամեն տարի անցկացվում է հունվարի 1-ին, դրան մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ, իրադարձությունը հեռարձակվում է ուղիղ եթերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ