News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիները չպետք է տեղի տան համընդհանուր բարօրության մասին կեղծ բարեպաշտական խոստումներին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին խորհրդարանում հայտարարեց իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:

«Մարդիկ, ովքեր ասում են, որ այսօր ամեն ինչ վատ է, իսկ վաղը նրանք կգան եւ ամեն ինչ կկարգավորի, անազնիվ են ու ստում են ձեզ: Նրանք իրենց շահերն են հետապնդում՝ չարաշահելով ձեր վստահությունը: Իզուր չէ, որ Աստվածաշնչում նման մարդկանց անվանում են գայլեր՝ գառան մորթով: Մի մոռացեք այդ մասին» - հայտարարեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի կունենա խորհրդարանական եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառնգություն») հանրահավաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ