News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Սպահանում հանդիպել է նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Իրանի նահանգների եւ Հայաստանի մարզերի միջեւ համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ իրենց նահանգ այցելելու համար եւ բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում:

Այնուհետեւ Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ Հայաստանի կառավարության անդամներին ողջունել են կրթահամալիրի սաները, ուսուցիչները եւ հայ համայնքի ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել կրթահամալիրի դերը հայապահպանության գործում եւ կառավարության աջակցությունը հայտնել ազգապահպանությանն ուղղված համայնքի յուրաքանչյուր նախաձեռնությանը:

Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Նոր Ջուղայի մարզամշակութային «Արարատ» միություն, կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ