News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, հոկտեմբերի 23-ին պաշտոնական այցով Երեւան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Հոկտեմբերի 23-ին տեղի կունենան Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս։

Նույն օրը Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ