News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Իրանի Իսլամիստական Հանրապետության 3 քաղաքացիներ մեղադրվում են թմրանյութեր ապօրինի պահելու եւ իրացնելու մեջ, իսկ նրանց թարգմանչուհին, ազգությամբ հայ Շուշիկը՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու:

Սեպտեմբերի 20-ին ոստիկանները Երեւանի կենտրոնական փողոցներից մեկից բերման են ենթարկել Իրանի 2 քաղաքացիների՝ երկուսն էլ Մուհամեդ անունով: Նրանց մոտ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են ափիոն տեսակի թմրամիջոց:

Նույն օրը ոստիկանները նույն կասկածանքով բերման են ենթարկել ոմն Նարգիզի, ումից էլ Մուհամեդները ձեռք են բերել թմրանյութը:

Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ սեպտեմբերի 22-ին էլ իրանցիների միջեւ նշանակվել առերեսում, հրավիրվել է թարգմանիչ՝ ոմն Շուշիկ:

Առերեսման ժամանակ քննիչը որոշում է կայացրել խուզարկել Մուհամեդի բնակարանը, եւ քանի որ Մուհամեդը հայերեն է իմացել, թարգմանչուհուն խնդրել է կնոջը հաղորդագրություն ուղարկել հետեւյալ բովանդակությամբ. «Մերի, իմ դարակի դեղահաբերը թափիր, սակայն երբ քննիչները գան, քեզ բնական կպահես»: Թարգմանչուհին, սակայն, հաղորդագրությունը պատահաբար ուղարկել է գործով քննիչին:

Շուշիկին եւս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը:

Երկու գործով էլ նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ