News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2015թ.-ից Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները արտոնյալ հնարավորություն կստանան հիպոտեկային վարկերը մարելու համար: Այդ մասին նշվում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների աջակցության վերաբերյալ օրինագծերի փաթեթում: Կառավարության կազմած օրինագծերի քննարկումը սկսվել է խորհրդարանում հոկտեմբերի 21-ին:

«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխության նախագծի համաձայն՝ սահմանամերձ գյուղերի բնակիչները հետ են ստանալու եկամտահարկը՝ նոր բնակավայրի ձեռքբերման հիպոտեկային վարկի տոկոսի չափով: Արտոնյալ կարգը տարածվելու է ոչ միայն վարձու աշխատողների վրա, այլ նաեւ մասնավոր ձեռներեցների, ինչպես նաեւ բնակարանների համար, որոնք կառուցվում են ոչ միայն սահմանամերձ գյուղերում, այլ նաեւ ամբողջ հանրապետության տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ