Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-34 ավտոճանապարհի Ստեփանավան-Ուռուտ հատվածում (6-րդ կմ) «ԳԱԶ-53» մակնիշի բենզատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարնեը «ԳԱԶ-53» մակնիշի 786 SL 62 համարանիշի (վարորդ` Շ. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեկելի հատված: