News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դուք Հարավային Կովկասի՞ց եք: Որքա՞ն ազատ եք երեկույթների եւ համերգների հաճախելու հարցում: Նման հարցերով BBC կորպորացիան դիմում է Անդրկովկասի կանանց՝ նրանց սոցիալական կյանքի մասին մանրամասներ իմանալու նպատակով:

«Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը Խորհրդային միության մաս են կազմել, սակայն միության անկումից հետո անկախություն են ձեռք բերել: Նախկին խորհրդային հանրապետություններից այս երեք երկրներն աշխարհագրորեն ամենամոտն են Եվրոպային»,- գրում է աղբյուրը:

BBC-ն նշում է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը նաեւ մեծ սոցիալական ազատություն ունեն, մասնավորապես, կարող են իրենց թույլ տալ ակտիվ գիշերային կյանք ունենալ, այդ թվում՝ հաճախել համերգների, այցելել բարեր եւ գիշերային ակումբներ: Սակայն, ըստ աղբյուրի, ոչ բոլոր կանայք են ազատ նման հարցերում:

«Տեղի բնակիչները տեղեկացնում են, որ քիչ թվով կանայք կարող են իրենց թույլ տալ ժամը 21:00-ից հետո դուրս գալ տանից»,- գրում է աղբյուրը եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի կանանց առաջարկում պատասխանել հետեւյալ հարցերի. Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց, ովքեր կարող են իրենց երեկոյան ժամանց թույլ տալ: Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց, ովքեր հաճախ են երեկոյան զբոսանքի դուրս գալիս: Ինչպե՞ս եք անցկացնում ձեր երեկոն: Թե՞ կարծում եք, որ կանանց դեպքում դա վատ գաղափար է:

«Մենք կցանկանայինք պատասխաններ ստանալ ձեզանից: Մենք նաեւ կցանկանայինք տեսնել ձեր երեկոյան ժամանցի լուսանկարներն ու տեսանյութերը»,- խնդրում է աղբյուրը:

BBC-ն հաղորդում է, որ նշված հարցերի պատասխանները կանայք կարող են ուղարկել մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 4-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ