News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2013 թվականին Աֆղանստանում ափիոնի բերքը ռեկորդային մակարդակի է հասել, թեեւ ԱՄՆ-ն այդ երկրում ակտիվ պայքար է մղում թմրաբիզնեսի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը:

Վաշինգթոնը վերջին 13 տարում 7,6 մլրդ դոլար է ծախսել՝ փորձելով կրճատել Աֆղանստանում ափիոնի ցանքատարածքները:

«Աֆղանստանի շատ նահանգներում անվտանգության իրավիճակի վատթարացման եւ կակաչի ցանքատարածքների ոչնչացման ցածր մակարդակի ֆոնին կարելի է 2014-ին ափիոնի արտադրության հետագա աճ սպասել»,-հայտարարել է Աֆղանստանիվերակառուցման ծրագրերի հատուկ տեսուչ Ջոն Սոպկոն:

Մասնագետների գնահատմամբ՝ Աֆղանստանում արտադրվում է աշխարհում օգտագործվող ափիոնի 80 տոկոսը: 2013-ին Աֆղանստանում ափիոնի ցանքատրածքները կազմել են 209 հազար հա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ