News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած եւ այժմ Վրաստանում գտնվող Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, առաջիկայում նախատեսվում է եսւ մեկ վիրահատություն՝ կապված սրտի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը, ով երեկ է վերադարձել Վրաստանից:

Նա գնացել էր, որպեսզի իր պաշտպանյալի հետ կապված բոլոր փաստաթղթերը հանձնի նրա վրացի պաշտպանին: Հակոբ Ճարոյանն ասաց, որ այժմ քննարկում են նոր միջնորդություններ ներկայացնելու հարցը: Մասնավորապես, նրանք ցանկանում են Վրաստանում եւս անցկացնել դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի համոզվեն, որ նրա առողջական վիճակը ծանր է եւ խափանման միջոցը փոխեն:

Ի դեպ, այս գործով նոր հետաքրքիր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք կներկայացնենք առաջիկայում:

Նշենք, որ Սուրեն Գաբրիելյանի մասով դատական նիստը Վրաստանում կայանալու է նոյեմբերի 20-ին: Հայաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել վրաց իրավապահներին, որպեսզի նրան արտահանձնեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:

Նա նշել էր, որ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ներկայացրել՝ նշելով, թե դա ստացել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, եւ այդ գրության հիման վրա սկսվել էր հետաքննություն, հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորվել էր Սուրեն Գաբրիելյանը: Փաստաբանը մտադիր է հենց առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացնել եւ Արթուր Բաղդասարյանին դատարան կանչել հարցաքննության: ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արթուր Բաղդասարյանը որեւէ նման գրություն չի ուղարկել եւ ընդհանրապես այդ գործի հետ կապ չունի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ