News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության դեմ ջղաձգվողները մեկ-երկու տասնյակ չեն, հազարավոր են: Այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ին դեմ հանդես եկողներին «ջղաձգվողներ» ասելով ում նկատի ուներ

«Ճիշտ չէ, որ ես մեկնաբանեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, սակայն չեմ կարծում, որ ԵՏՄ-ի դեմ խոսողներն այդքան քիչ են: Ամեն դեպքում եռյակում արտաքին քաղաքականության հարցերը չեն քննարկվում: Ամեն մարդ իր կարծիքն ունի, ապագան էլ ցույց կտա, թե ով է ավելի ճիշտ: Անձամբ ինքս ԵՏՄ-ին չեմ հավատում եւ հույս չունեմ, որ այդ կառույցը կկայանա ու ապագա կունենա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին եռյակի համատեղ համապետական հանրահավաքին ՀԱԿ առաջնորդը մասնավորապես ասել էր. «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է (1.03.2014)։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ