News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ Երեւանի Առեւտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ անցկացվել է Հայ-ռուսական գործարար համաժողով: Հանդիպումը կազմակերպվել է «Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երեւան քաղաքում» նախագծի շրջանակում: Համաժողովի  նպատակն է աջակցել երկու երկրների ու մասնավորապես Երեւանում գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ եւ առեւտրային համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը:

Երեւանի քաղաքապետի անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու Երեւանում գործարար միջավայրի զարգացմանը, նաեւ համոզմունք հայտնել, որ համաժողովի անցկացումը համագործակցության զարգացման հնարավորությունների կարեւոր հարթակ է:

Հայ-ռուսական գործարար համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության 9 խոշոր ընկերություններ, որոնք զբաղվում են ջեռուցման համակարգերի, ճանապարհաշինական տեխնիկայի, ինչպես նաեւ երեւանյան ընկերությունների համար առաջնային առավել հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտների ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Համագործակցության մանրամասները քննարկելու եւ փորձի փոխանակում կատարելու նպատակով ծրագրի շրջանակում կկազմակերպվեն գործնական հանդիպումներ եւ փոխայցելություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Ամենաշատ